Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Անվտանգության ռիսկերը անհնարին դարձրին Հենրիխ Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ-ի մեկնաբանությունը CNN-ին

    Անվտանգության ռիսկերը անհնարին դարձրին Հենրիխ Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ-ի մեկնաբանությունը CNN-ին

    Անվտանգության ռիսկերը անհնարին դարձրին Հենրիխ Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ-ի մեկնաբանությունը CNN-ին
    Մայիս 25, 2019 12:49 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Այս մասին ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:

    «Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը:

    Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։


    Նման թեմաներ

    scroll to top