Գլխավոր Լուրեր Անվճար օդաչուական կրթություն կստանան նաեւ աղջիկները

Անվճար օդաչուական կրթություն կստանան նաեւ աղջիկները

3
0

Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պաշտոնական էջում:

«Մեր շատ սիրելի իգական սեռի ներկայացուցիչներ, ուզում ենք եւս մեկ անգամ ձեզ քաջալերել, որպեսզի այս հնարավորությունը բաց չթողնեք եւ դիմեք անվճար օդաչուական կրթության համար:
Օգտվելով առիթից՝ ուզում ենք շնորհավորել Վրաստանի քաղաքացիական ավիացիայի հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում Նադեժդային կանանց ոգեշնչելու համար»,-ասված է հայտարարության մեջ: