Գլխավոր Բժիշկ Անվճար խորհրդատվություն, էլեկտրա եւ էխոսրտագրություն՝ մինչեւ օգոստոսի 31-ը

Անվճար խորհրդատվություն, էլեկտրա եւ էխոսրտագրություն՝ մինչեւ օգոստոսի 31-ը

4
0

Հայ-ճապոնական «Բեստ Լայֆ» բժշկական կենտրոնում սիրտ-անոթային մի շարք հետազոտություններ մինչեւ օգոստոսի 31-ը անվճար կլինեն։

Պոլիկլինիկայում բոլոր քաղաքացիների համար անվճար կլինեն Էլեկտրասրտագրությունը, էխոսրտագրությունն ու բժշկի  խորհրդատվությունը: ԲԿ-ում կորոնարոգրաֆիայի համար կգործի 50 % զեղչ։

Նորաբաց կենտրոնում աշխատում են տարիների փորձառությամբ սրտաբաններ և նյարդաբաններ։

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պոլիկլինիկան նաև սերտորեն համագործակցում է ստացիոնար բաժանմունքի հետ։

Իսկ վիրահատությունից կամ ստացիոնար բուժում ստանալուց հետո հիվանդները հնարավորություն են ունենում բուժումն ու վերահսկողությունը շարունակել պոլիկլինիկայում։
Պոլիկլինիկան ունի նաև ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ և լաբորատորիա։

Պոլիլլինիկան տեղակայված է «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային բժշկական Կենտրոնում՝   Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)։

Հեռախոս 010 287351

Շտապ օգնություն՝  010 20 11 13

096 20  11 13