Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Անժամկետ բողոքի ցույց Բյուրեղավանում ընդդեմ արտանետումների

    Անժամկետ բողոքի ցույց Բյուրեղավանում ընդդեմ արտանետումների

    Անժամկետ բողոքի ցույց Բյուրեղավանում ընդդեմ արտանետումների
    Սեպտեմբեր 14, 2018 11:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բյուրեղավանի բնակիչները բողոքի ցույց են սկսում ընդդեմ արտանետումների: Խնդրի վերաբերյալ ստացել ենք հետևյալ հայտարարությունը, որում նշված է.

    «Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոստի արտադրամասը հերթական անգամ արտանետումներ իրականացրեց։ Բնակիչների ահազանգերին ՀՀ Ոստիկանության և ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանումների կողմից չձեռնարկվեցին անմիջական միջոցներ պարզելու արդյոք տեղի ունեցել է արտանետման փաստ և հանդիսանում են տվյալ արտանետումները վտանգավոր բնակիչների կյանքի և առոջղության համար, թե ոչ։

    Տնտեսվարողի կողմից իրականացվող գործունեության արդյունքում առաջացող արտանետումների վերաբերյալ բազմիցս ահազանգվել է տեղական և հանրապետակյան կառավարման և լիազոր մարմիններին դեռ 2014 թվականից։  Ավելին, Կոտայքի մարզպետի որոշումով 2016 թվականին ստեղծված հանձնաժողովը կողմից արձանագրվել է, որ ձեռնարկությունը գործում է օրենսդրության կոպիտ խախտումներով և որ այն պետք է տեղափոխվի։ ՀՀ Վարչապետների, Կոտայքի մարզպետների, համայնքի ղեկավարների կողմից շարունակաբար նշվել է, որ տվյալ արտադրամասը պետք է տեղափոխվի, դադարեցնի գործունեությունը բնակելի վայրում, սակայն ցայսօր այն գործում և թունավորում է բնակիչների օդը։ Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո բնակիչները կրկին դիմեցին իշխանություններին՝ խնդիրը լուծելու նպատակով։ Տեղի են ունեցալ հանդիպումներ մարզի իշխանությունների, բնակիչների և տնտեսվարողի հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ, որոնք, սակայն, կրկին խախտվել են տնտեսվարողի կողմից։

    Բնակիչների կողմից սույն թվականի սեպտեմբերի 14- ից Բյուրեղավան համայքի բնակիչները սկսում են անժամկետ բողոքի ցույց՝ փակելով Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավանի արտադրամաս տանող ճանապարհը։  Պահանջները երկուսն են.

    1. Անհապաղ ստորագրել բնակիչների և մարզպետարանի կողմից մշակված տարբերակը՝ առանց էական նշանակություն ունեցող փոփոխությունների։

    2. Պետական լիազոր մարմիններին՝ 102 և 112 ծառայություններ կատարած ահազանգերի  գծով իրականացնել ստուգումներ՝ հստակեցնելու քաղաքացիների ահազանգով իրականացրած գործողությունների օրինականությունը, ներգրավված լիազոր անձանց կողմից ներկայացված պատասխանների օրինաչափությունը և համապատասխանելիությունը՝ քաղաքացիների ահազանգին»։

    Նման թեմաներ

    scroll to top