Գլխավոր Լուրեր Ապարանում գետնաբուք է

Ապարանում գետնաբուք է

8
0

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: