Գլխավոր Լուրեր Ապատեղեկատվություն է․ Երևանի փոխքաղաքապետը հերքում է

Ապատեղեկատվություն է․ Երևանի փոխքաղաքապետը հերքում է

3
0

Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն առաջիկայում պատրաստվում է Գյումրիի քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել։

Araratnews.am-ը քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ արդյոք ճի՞շտ են շրջանառվող լուրերը։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին Վիրաբյանի մասնակցության մասին լուրերն ապատեղեկատվություն են․ «Վիրաբյանն այժմ փոխքաղաքապետ է և ապագայի հետ կապված ոչինչ չի կարող ասել»։

Նշենք, որ նախքան փոխքաղաքապետ դառնալը Վիրաբյանը Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն էր։