Գլխավոր Լուրեր ԱՊԼ. Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ԱՊԼ. Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

8
0

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ներկայացել է 6 թեկնածուների անուններ, որոնք հավակնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Լավագույնի մրցանակի համար կպայքարեն Վիրջիլ վան Դեյկը, Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Ռահիմ Սթերլինգը, Սերխիո Ագուերոն,Բեռնարդո Սիլվան («Մանչեսթեր Սիթի») և Էդեն Ազարը («Չելսի»):

Հատկանշական է, որ թեկնածուների շարքում չի ընդգրկվել նախորդ տարվա հաղթող Մոհամեդ Սալահը: