Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ապօրինաբար հանրային տարածքներ յուրացրած տիկիններին ու պարոններին թող սա շատ կոնկրետ ուղերձ լինի

    Ապօրինաբար հանրային տարածքներ յուրացրած տիկիններին ու պարոններին թող սա շատ կոնկրետ ուղերձ լինի

    Ապօրինաբար հանրային տարածքներ յուրացրած տիկիններին ու պարոններին թող սա շատ կոնկրետ ուղերձ լինի
    Մարտ 15, 2019 11:42 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    «Մենք քաղեցինք մոլախոտը

    1991 թվականին Երեւանի Հանրապետության հրապարակում ապամոնտաժվեց Լենինի արձանը: Անկախությունից հետո Երեւանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը, ով անձամբ էր մասնակցում այս գործընթացին, այն ժամանակ հայտարարեց բառացիորեն հետեւյալը` մենք քաղեցինք մոլախոտը:

    Ղարաբաղ կոմիտեի անդամ, ազգագրագետ-հեղափոխական Համբոն շատ լավ էր հասկանում, թե ինչ է նշանակում անցյալի սիմվոլների վերացումը, նորը կառուցելը հանրային մտածողություն` մենտալիտետ փոխելու տեսանկյունից:

    Նրանց, ովքեր բոլշեւիզմի եւ ունեզրկման մասին են խոսում մեր մանկության հիշողությունները աղճատած Օպերայի սրճարանների ապամոնտաժումը նկարագրելիս, ուզում եմ շատ կոնկրետ եւ ուղիղ պատասխան տալ` «մենք սկսել ենք քաղել մոլախոտը» եւ դա շարունակելու ենք անել շատ ուղղություններով:

    Իսկ տարիներ շարունակ ապօրինաբար հանրային տարածքներ յուրացրած տիկիններին ու պարոններին թող սա շատ կոնկրետ ուղերձ լինի, Երեւանն այլեւս տեր ունի` հանրային գերակա շահի իրական ընկալումով»:


    scroll to top