Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Իրավական » Ապօրինի անտառահատումների դեպքերով քննվող գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ

    Ապօրինի անտառահատումների դեպքերով քննվող գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ

    Ապօրինի անտառահատումների դեպքերով քննվող գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ
    Հունիս 4, 2019 22:39 Իրավական, Լուրեր A+ / A-

    «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման վրա տարատեսակ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել անտառային ֆոնդի պահպանության լիազորություններով օժտված 20 պաշտոնատար անձանց: Նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազությունը։
    Որպես մեղադրյալ ներգարվված անձանց թվում են  նաև անտառտնտեսության տնօրենի տեղակալը, 2 անտառապետ, տարբեր տեղամասերի 17 անտառապահ: Նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծքիներ, պաշտոնեական անփութություն կատարելու համար:

    Պարզվել է, որ նշված սխեմատիկ կոռուպցիոն հանցավոր դրսևորումների, ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6 մլրդ դրամ:

    Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top