Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » Ապօրինի որս, ծառահատում. բյուջե է մուտքագրվել 0,69 մլն դրամ

Ապօրինի որս, ծառահատում. բյուջե է մուտքագրվել 0,69 մլն դրամ

Օգոստոս 11, 2017 16:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում կայացվել է 1,55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 07.08.-11.08.2017 թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1,55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 0,93 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 350 հազ. դրամի և հաշվարկվել  է 691,5 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժինը  ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտ (ապօրինի հատել է 1 ծառ) նկատմամբ կայացրել է 50,0հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 67,5 հազ. դրամի շրջակա  միջավայրին հասցրած վնաս:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա (ապօրինի հատվել է 29 ծառ) կայացրել է 250,0 հազ. դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկել է 421,5 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 1 իրավախախտի նկատմամբ (հատել է 5 ծառ) կայացվել է 50,0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 202,5 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում 100.0 հազ. դրամի և հաշվարկվել է 7,4 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Գեղարքունիքի տարածքային  բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության հիման վրա (խեցգետնի ապօրինի որս) կայացվել է 50.0հազ.դրամի վարչական  տուգանքի 1 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի արածեցման փաստի հիման վրա կազմել է արձանագրություն: Նշանակվել է 50,0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 7,4 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում` 800,0 հազ. դրամի և հաշվարկվել է 227.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված  վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0 հազ. դրամի 1 որոշում և հաշվարկվել է 54,0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 7 իրավախախտի նկատմամբ կայացրել է 700,0 հազ. դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկել է 173,84 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250.0հազ. դրամի, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսավարողի նկատմամբ կայացվել է 150,0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսավարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2  որոշում:

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամի.

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0,69 մլն դրամ:

Բնապահպանության նախարարություն

Նման թեմաներ

scroll to top