Գլխավոր Լուրեր Ապօրինի ծառահատում Դիլիջանում. փայտով բեռնված «ՈՒԱԶ»-ը գտել են անտառում

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. փայտով բեռնված «ՈՒԱԶ»-ը գտել են անտառում

3
0

Հունիսի 19-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Կալինինի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի հարեւանությամբ հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 1,5 խմ փայտանյութով, որի հետնամասում գետնին թափված եղել է մոտ 1 խմ փայտանյութ: 29-ամյա վարորդը հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, որը նույն օրը, առավոտյան, ապօրինի հատել է Դիլիջան քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքի հարակից անտառից:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Գետնին թափված փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: