Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ապրիլի 24-ին երկու անվճար երթուղի կգործի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    Ապրիլի 24-ին երկու անվճար երթուղի կգործի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    Ապրիլի 24-ին երկու անվճար երթուղի կգործի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
    Ապրիլ 21, 2019 12:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 11-ին որոշում է ստորագրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ:

    Քազաքապետի որոշմամբ 2019թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով. «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, հետևյալ երթուղիներով.

    համար 1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։
    Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ:

    համար 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

    Հետադարձը՝ նույն ուղեգծով:

    Նույն որոշմամբ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի վրա:

    Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։


    Նման թեմաներ

    scroll to top