Գլխավոր Միջազգային Ապրիլի 24-ին Թբիլիսիում վիրահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայի դեսպանության մոտ

Ապրիլի 24-ին Թբիլիսիում վիրահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայի դեսպանության մոտ

9
0

Ավանդույթի համաձայն` այս տարի ևս Թբիլիսիում ապրիլի 23-ին և քսանչորսին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը կուղեկցվի բողոքի երթով ու ակցիայով, հայտնում է «Ալիք Մեդիան»:

«Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 23-ի երեկոյան կկայանա ջահերով երթ, որը կմեկնարկի Թբիլիսիի Վակեի այգուց ու կավարտվի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության մոտ:

Ապրիլի 24-ին` ժամը 11:00-ին, Հավլաբարի սբ. Էջմիածին եկեղեցում կմատուցվի Սուրբ պատարագ Մեծ Եղեռնի բյուրավոր սրբադասված նահատակների հիշատակին:

Ապրիլի 24-ին` ժամը 14:00-ին կանցկացվի բողոքի ակցիա Թուրքիայի դեսպանության մոտ:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը կոչ է արել հայությանը մասնակցել կազմակերպված միջոցառումներին։

«Կոչ ենք անում չմնալ չեզոք դիրքում, ակտիվ վերաբերմունք ցուցաբերել, որովհետև անարդարությունը պետք է դատապարտվի, և հատուցում պահանջվի»,- ասել է Սամվել Մկրտչյանը: