Գլխավոր Լուրեր Ապրիլի 29-ին կդադարեցվի Վանաձոր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը

Ապրիլի 29-ին կդադարեցվի Վանաձոր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը

1
0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան, Վարդանանց, Թումանյան փողոցներով և Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների, իսկ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.30-ն՝ Մաշտոցի, Րաֆֆու, Աղյուսագործների փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: