Գլխավոր Բլոգ Ապրիլի 6-ը հայտարարվել է Սպորտի միջազգային օր. Գաբրիել Ղազարյան

Ապրիլի 6-ը հայտարարվել է Սպորտի միջազգային օր. Գաբրիել Ղազարյան

0
0

Միավորված ազգերի կազմակերպության վեհաժողովն ապրիլի 6-ը հայտարարել է Սպորտի միջազգային օր՝ ընդգծելով սպորտի որպես համախմբման, ներշնչման և հաղթանակների խորհրդանիշ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍՍ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ հավելելով, որ սպորտի միջոցով վերանում են կրոնական, էթնիկական և տնտեսական խոչընդոտները, սպորտը միավորում է երկրներին և ազգերին, սպորտը խաղաղության և համերաշխության գաղափարների տարածողն է:

Վերջում Ղազարյանը հորդորել է բոլորին սիրել սպորտը, լինել առողջ ու երջանիկ: