Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Արցախ » Ապրիլի 7-ին տեղի կունենա Ստեփանակերտի Մայր Տաճարի բացման արարողությունը

    Ապրիլի 7-ին տեղի կունենա Ստեփանակերտի Մայր Տաճարի բացման արարողությունը

    Ապրիլի 7-ին տեղի կունենա Ստեփանակերտի Մայր Տաճարի բացման արարողությունը
    Ապրիլ 6, 2019 16:49 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արիլի 7-ին ժամը 10:00-ին տեղի է ունենալու Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:
    «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ ինչպես  տեղեկացրել  են   Արցախի  թեմի  առաջնորդարանից,  տաճարի   օծման  առաջին   փուլը, որը  կոչվում  է  «լվացում»,  տեղի  է ունենալու  այսօր՝  ապրիլի   6-ի   երեկոյան: Իսկ  վաղը՝   ժամը  10:00-ին,  տեղի  է  ունենալու   Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի  օծման արարողությունը:Ժամը  11:00-ին էլ Գարեգին  Բ Ամենայն  հայոց  կաթողիկոսի  ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:

    Հանդիսավոր   արարողությանը    ներկա  են   լինելու  Մայր  տաճարի  կառուցման   առաջին   բարերար լուսահոգի     Հրանտ   Վարդանյանի  երկու  որդիները՝   Կարեն  և  Միքայել  Վարդանյանները. նրանց ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:
    Միջոցառմանը  կմասնակցեն  նաև  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  հոգևոր   դասի  ներկայացուցիչներ, Մայր  տաճարի  այլ հովանավորներ, պետական  այրեր, հյուրեր  և  այլք:


    Նման թեմաներ

    scroll to top