Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Արա Բաբլոյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

    Արա Բաբլոյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

    Արա Բաբլոյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
    Հունվար 2, 2019 19:47 Արցախ, Լուրեր A+ / A-
    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։

    Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում
    Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջեւ կապերն ամրապնդելու համար եւ մաղթել նրան հաջողություններ ու ամենայն բարիք:
    Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


    Նման թեմաներ

    scroll to top