Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին

    Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին

    Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին
    Հունիս 12, 2018 11:54 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

    «Հարգելի պարոն Պապիկյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ:
    Այս ուրախալի լուրը Հայաստանում ընդունեցինք որպես Կանադայի բարօրության համար ծավալած Ձեր մասնագիտական և հասարակական գործունեության, ինչպես նաև երկրի հայ համայնքի կյանքին տասնամյակներ շարունակ ակտիվ մասնակցության գնահատություն: Համոզված եմ, որ ընտրողների արտահայտած դիրքորոշումը նաև Հայ դատի՝ Տորոնտոյի գրասենյակի ղեկավարման, Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման նպատակով Կանադայի իշխանությունների հետ Ձեր երկար տարիների տքնաջան աշխատանքի արտացոլումն է:

    Կանադան հավատարիմ մնաց համամարդկային արժեքներին և երկրորդ տուն ու հայրենիք դարձավ հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գաղթականների համար՝ հետագայում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ուստի լիահույս ենք, որ առաջիկա տարիներին Ձեր օրինաստեղծ աշխատանքը կդառնա հայ ժողովրդի յուրօրինակ շնորհակալությունն Օնտարիո նահանգին և Կանադային:

    Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան բարեկամ և գործընկեր պետություններ են, ինչը դրսևորվում է ամենատարբեր հարթակներում ու ձևաչափերում սերտ համագործակցության տեսքով: Եվ բնական է, որ Ձեր խորհրդարանական գործունեությունն առաջին հերթին պիտի իր նպաստը բերի Ձեր երկու հայրենիքների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը:
    Սիրելի պարոն Պապիկյան, մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն Օնտարիո նահանգի խորհրդարանում և նույնքան եռանդուն աշխատանք՝ ի շահ Կանադայի հայ համայնքի»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

    Նման թեմաներ

    scroll to top