Երեքշաբթի , 23 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

    Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

    Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը
    Դեկտեմբեր 31, 2017 13:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սիրելի հայրենակիցներ,

    ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ:

    Այս րոպեներին մենք եւս մեկ անգամ ամփոփում ենք մեր մտքերն ու զգացմունքները, համեմատում ակնկալիքներն իրականության հետ` գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք:

    Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:

    Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար: Վստահ եմ, որ մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերը եւ ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին:

    Այդպես միասնաբար 2018 թվականին արժանապատվորեն պետք է նշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը եւ արցախյան շարժման 30-ամյակը:

    Սիրելի հայրենակիցներ,

    կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Նոր տարին երջանկություն ու հաջողություն բերի ձեր ընտանիքներին ու հարազատներին:

    Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

    Նման թեմաներ

    scroll to top