Շաբաթ , 20 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Արա՛, դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակո՛տ. Գևորգ Սաֆարյանը՝ Վալերիյ Օսիպյանին

    Արա՛, դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակո՛տ. Գևորգ Սաֆարյանը՝ Վալերիյ Օսիպյանին

    Արա՛, դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակո՛տ. Գևորգ Սաֆարյանը՝ Վալերիյ Օսիպյանին
    Փետրվար 6, 2019 14:32 editorial, Իրավական, Լուրեր A+ / A-

    «Սասնա ծռերի» գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող Վալերիյ Օսիպյանը ցուցմունք տվեց: Նա ամբաստանյալներին հարցրել է՝ լա՞վ են հիշում, երբ ԲՏՌ-ից կրակոց եղավ՝ ոստիկանների՞ կողմից էր, թե՞ «Սասնա ծռերի» անդամների:

    Նրա հարցի ընթացքում «Սասնա ծռերի» անդամներից Սմբատ Բարսեղյանն ինչ-որ բան ասաց Օսիպյանին: Դատավորը Բարսեղյանին նկատողություն արեց՝ տեղից չխոսել։ Օսիպյանն էլ իր հերթին ասաց,  որ որևէ մեկը չփորձի իրեն բան բացատրել։

    «Արա՛, դու չպիտի ասես ինչ խոսեն, լակոտ»,- դահլիճից արձագանքեց Գևորգ Սաֆարյանը։

    Դատավորը Մակյանը հանգստացրեց կողմերին: Իսկ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը առաջարկեց, որ նիստերի դահլիճում ներկա գտնվեն նաև դատական կարգադրիչներ, քանի որ Վալերիյ Օսիպյանն այնտեղ աշխատող ոստիկանների հրամանատարն է:

    «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանն էլ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրեց սպանված ոստիկան Արթուր Վանոյանի մասին, մասնավորապես, Օսիպյանը վստա՞հ է, որ Սմբատ Բարսեղյանն է կրակել Արթուր Վանոյանին:

    Վալերիյ Օսիպյանն ասաց, որ չի բացառում, որ հենց Եղիազարյանից է լսել այդ ամենը:

    Դատավոր Մակյանը հայտարարեց, որ նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով։


    Նման թեմաներ

    scroll to top