Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արա Գեւորգյանը համերգի հասույթը տրամադրելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին

    Արա Գեւորգյանը համերգի հասույթը տրամադրելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին

    Հուլիս 15, 2019 17:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը 18 տարի անց հանդիսատեսին կներկայանա բարեգործական մենահամերգով: Այն կրում է «Դու պետք է ճախրես» խորագիրը: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի «City of Smile» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն իրականացնելու համար:

    Արա Գևորգյանը ընդգծում է, որ սա հնարավորություն է օգնելու կարիքավոր երեխաներին, որոնց անհրաժեշտ է մյուսների օգնությունը. «Ամեն օր ֆեյսբուքում տեսնում եմ՝ օգնենք այս կամ այն երեխային: Մտածեցի, որ նրանք բոլորն էլ մեր երեխաներն են, և դրա համար այս գաղափարն առաջացավ: Ես ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել, ոչ մի միջոցառման համար չեմ վճարվել, դա իմ անձնական ցանկությունն է եղել, և այս անգամ նույնպես համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է մեր երեխաներին: Նրանք մեր աջակցության կարիքն ունեն, և ես բոլորին կոչ եմ անում կանգնել իմ կողքին»:

    Արա Գևորգյանը նաև նշեց բոլոր նրանց անունները, ովքեր արդեն միացել են նախաձեռնությանը և անպայման մասնակցելու են համերգին: Արա Գևորգյանի մենահամերգին ելույթ կունենան նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պարի պետական անսամբլը, պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարային խումբը, «Էլեն Գրիգորյան» պարային խումբը, «Միլեն շոու բալետը», «Նանե շոու բալետը» «Օպերա վիվա» վոկալ խումբը, «Վահագն» դհոլահարների համույթը, համերգին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Ազգային նվագարանների պետական նվագախումը: Երգահանը նաև հավելեց, որ համերգին լինելու են անակնկալ հյուրեր արտերկրից:

    Նշենք, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այն կազմակերպում է Prime Production-ը։


    Նման թեմաներ

    scroll to top