Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Մայիս 19, 2017 11:52 Լուրեր, Քաղաքական A+ / A-

ARa

Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս մասին Araratnews.am-ին ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

«Արա Սաղաթելյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ժամը 1:30-ին Արա Սաղաթելյանին կներկայացնի խորհրդարանին»,- հավելեց Թովմասյանը:

Արա Սաղաթելյանը 1991-1992 թթ.  եղել է հայկական «Բորսային լրաբեր» թերթի գլխավոր խմբագիր, 1997-1999 թթ.` Մոսկվայի ժամանակակից հումանիտար ինստիտուտի Երևանի մասնաճյուղի պրոռեկտոր, 1999-2000 թթ.` «Հայկական ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական, 2001-2006 թթ.` ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար:

2003 թ.-ից մինչ օրս նախագահականի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր:

122488199673267500288781848048447njpg
scroll to top