Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Վերլուծական » Արա Զոհրաբյանի ազգային գաղափարախոսությունը

    Արա Զոհրաբյանի ազգային գաղափարախոսությունը

    Արա Զոհրաբյանի ազգային գաղափարախոսությունը
    Նոյեմբեր 19, 2018 1:11 Վերլուծական A+ / A-

    Հայոց ազգային գաղափարախոսությունը մեր ժողովրդի ինքնապահպանման բնազդն է՝ հիմնավորված աշխարհաքաղաքական, պատմական և այլ գործոններով: Ազգային գաղափարախոսության համակարգը հիմնված է ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարների վրա:

    Երևան Տոնավաճառ

    Ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) մտահոգիչ վիճակից և այլ օբյեկտիվ պատճառներից ելնելով հայրենիքի, մշակույթի, կրոնի և մյուս գաղափարներներով առաջնորդվելու (այդ թվում՝ հոգևոր և ավանդական արժեքները պահպանելու, ինչպես նաև ազգի բազմացմանը խոչընդոտող երևույթները քննադատելու) ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ, ՈՐՊԵՍ ՀԵՏԱՄՆԱՑ և ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԿԵՑՎԱԾՔ:

    Հակառակ պնդողները կարող են որպես օրինակ ներկայացնել Ֆրանսիան կամ մեկ այլ զարգացած եվրոպական երկիր, ապացույց այն բանի, որ մարդիկ այդ երկրում անսահման ազատություն ունեն, այդ թվում՝ նույնասեռական ամուսնությունները գրանցվում են և նույնասեռականները կարող են երեխաներ որդեգրել, և նորմալ ապրում են:

    Այստեղ էական է այն հարցը, թե որ երկրներն են Ֆրանսիայի հարևանները և որ երկրներն են Հայաստանի հարևանները: Բնական է, որ Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի և զարգացած այլ երկրների հարևանությամբ Ֆրանսիային մեծ վտանգ չի սպառնում, մինչդեռ Հայաստանի միայն երկու հարևան երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը, արդեն իսկ իրավիճակ են փոխում:

    Պատերազմների ժամանակ մարդիկ միմյանց ոչնչացնում են, բայց միայն որոշ ազգերի մոտ է որպես ձեռագիր հատուկ դաժանությունն ամրագրվել, այդ թվում՝ գլուխ կտրելու և երեխաներին սպանելու:

    Վերջին թարմ դեպքը՝ 2016թ․ ապրիլին: Թալիշ գյուղում սպանված խաղաղ բնակիչների, ինչպես նաև Արցախի ՊԲ զինծառայողների դիակների խեղումը Ադրբեջանի զինուժի կողմից հանդիսանում է պատերազմական հանցագործություն և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։

    Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունն ապացուցված է բազմաթիվ փաստերով: Միայն երկու օրինակ կներկայացնեմ՝

    ֊ 2007թ. մարտի 10-ի ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների առաջին համաշխարհային ֆորումի բացման ժամանակ Ի. Ալիևն իր ելույթում նշել է. «Նպատակ ունենալով դուրս մղել ադրբեջանցիներին իրենց պատմական հողերից, այդ տարածքներում առասպելական «Մեծ Հայաստան» ստեղծելու համար հայերը տասնամյակներ շարունակ ադրբեջանական և թուրքական ազգերին պարբերաբար ենթարկում էին գաղափարական, ռազմական և մշակութային ագրեսիայի…: 1918թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետությունը, որին զիջել են որպես մայրաքաղաք՝ Իրևանը՝ Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը»:

    ֊ Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի դեսպանը խորհուրդ է տալիս հայերին հանգիստ չքնել, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել: «Մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը անհնար է բացառել Բուդապեշտի միջադեպի կրկնության հնարավորությունը (խոսքը Բուդապեշտում քնած հայ սպայի սպանության մասին է)» (http://regnum.ru/news/221381):

    Այս պայմաններում, մեր գոյատևման և զարգացման համար ազգային գաղափարախոսությանն (որպես ինքնապահպանման համակարգի տեսության) այլընտրանք չկա:

    Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը։


    scroll to top