Հինգշաբթի , 23 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.74   
  •  EUR   Առք` 508.00   Վաճառք` 518.00   ՀՀ ԿԲ` 511.42   
  •  CHF   Առք` 456.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 480.59   
  •  GBP   Առք` 594.00   Վաճառք` 613.00   ՀՀ ԿԲ` 605.46   
  •  RUB   Առք` 8.31   Վաճառք` 8.53   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.24   
outputra5huxgif
Mostly Clear
-2°
Home » Լուրեր » Արաբկիրի թաղապետը աշխատանքի իմիտացիա՞ է ստեղծում (լուսանկարներ)

Արաբկիրի թաղապետը աշխատանքի իմիտացիա՞ է ստեղծում (լուսանկարներ)

Հունվար 12, 2017 16:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

2016 թվականի մարտի 1-ին պաշտոնանկ արվեց Արաբկիր վարչական շրջանի ՀՀԿ-ական թաղապետ Հրայր Անտոնյանը, ում փոխարինեց Հովհաննես Վարդանյանը, ով առավել հայտնի է Լիդեր Հովո անունով: Վարդանյանը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ռազմական ոստիկանությունում, գլխավոր դատախազությունում: Նշանակումից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ ժամանակին Վարդանյանը ոստիկանությանը իր հավատարմությունն ապացուցելու համար անգամ  ձեռքի ճկույթից մի փոքր «մաս» կտրել եւ ուղարկել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Թաղապետ նշանակվելուց հետո Վարդանյանը հայտարարեց, թե դա երիտասարդության տարիների ռոմանտիզմ է եղել:

Թաղապետ Լիդերը բավականին ակտիվ է   «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Նա գրեթե ամեն օր լուսանկարներ է հրապարակում, մեկ փողոցի, իր խոսքով` «ասֆալտապատման» դեպքի վայրից, մեկ՝ իր աշխատասենյակում՝ բնակիչների ընդունելություն կազմակերպելիս:

Այսօր էլ հերթական ֆոտոշարքը հայտնվեց Լիդեր Հովոյի ֆեյսբուքյան էջում: Թաղապետը հայտնում է, թե բնակիչների ընդունելություն է կազմակերպել: Ֆոտոշարքում թաղապետը իր շուրջը բոլորած մի քանի անձանց հետ «լսում» է իր աշխատասենյակի դուռը թակած քաղաքացու խնդիրը: Սակայն, պարզվում է, իրականում լուսանկարում թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ են, ովքեր աշխատանքի տպավորություն թողնելու համար թուղթ ու գրիչ են վերցրել իրենց ձեռքը: Արաբկիրի թաղապետը, ըստ էության,  մոլորության մեջ է գցում քաղաքացիներին եւ, առաջին հերթին` Արաբկիրի բնակիչներին, տքնաջան աշխատանքի իմիտացիա ստեղծելով:

15895229_371653943226987_767655247416039680_n 15977858_371654039893644_437476494183081047_n 16002897_371653946560320_1722009388267300664_n 16105690_371653949893653_2782309913433328975_n

Լուսանկարները՝ Հովհաննես Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

Փայլակ Ֆահրադյան

 

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top