Հինգշաբթի , 20 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.54   
  •  EUR   Առք` 547.00   Վաճառք` 555.00   ՀՀ ԿԲ` 551.71   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 503.00   ՀՀ ԿԲ` 501.72   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 623.30   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 199.23   
outputra5huxgif
Mostly Sunny
34°
Home » Լուրեր » Արագաչափեր, կարմիր գծեր, գիշերային ակումբներ. ինչ է կատարվել կառավարության նիստում (տեսանյութ)

Արագաչափեր, կարմիր գծեր, գիշերային ակումբներ. ինչ է կատարվել կառավարության նիստում (տեսանյութ)

Նոյեմբեր 3, 2016 17:02 Լուրեր, Վերլուծական, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Մասնավորից՝ պետական տնօրինման: Երեկ Բաղրամյան 26-ում, իսկ այսօր՝ Կառավարության նիստում անդրադարձ կատարվեց «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերությանը: Արագաչափերից գանձվող  գումարներն այսուհետ մասնավորից կանցնեն պետությանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց՝ մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել իրավական հարցերը, որպեսզի խնդիրներ չծագեն:

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր արդարադատության նախարարին: Այն առնչվում էր պաշտոնյաների ապօրինի հարստացմանը: Կարապետյանը լսել էր, որ կեղծ փոխառությունները, նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ միջոցներով: Կանխել այդ ամենը՝ հանձնարարեց գործադիրի ղեկավարը:

Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է անդրադառնալ նաև հայտարարագիր ներկայացրած անձանց շրջանակի ընդլայնմանը: Ներկայումս պաշտոնատար անձանց մի ստվար զանգված ներկայացնում է հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, որոնք այս ցուցակում չլինելով, ընդգրկված են խոշոր պետական գնումների գործընթացում կամ տարբեր այլ, այսպես կոչված, կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող գործունեության մեջ:

Կառավարության նիստում անդրադարձ կատարվեց նաեւ գազի սակագների նվազմանը: Գազի սակագնի իջեցումը բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու՝ ոչ ստվերային, ոչ ուղիղ, առհասարակ ոչ մի ձևով՝ հայտարարեց Կարապետյանը:

Գործադիրի այսօրվա նիստում մի շարք ԾԻԳ-եր լուծարվեցին: Որոշումը ոգեւորեց Կարապետյանին, ով արձագանքեց, թե իրեն շատ է դուր գալիս որոշումը: Ապա անդրադարձ կատարվեց առողջ ապրելակերպին: Կարապետյանը հասարակությունից արձագանքներ էր ստացել, որ անչափահասները ծխում են, հաճախում գիշերային ակումբներ: Կա՞ տարիքային սահմանափակում գիշերային ակումբներում՝ հարցրեց Կարապետյանը: Կառավարության անդամները լռեցին:

Գործադիրի նիստն այսքանով ավարտվեց: Կառավարության անդամներից շատերը հեռացան՝ այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցերին: Մի քանիսն ընդհանրապես կառավարության շենքը լքեց հակառակ մուտքից, այն պարագայում, երբ Կարեն Կարապետյանից կոնկրետ հանձնարարական ունեին. գործադիրի շենք մտնել ու դուրս գալ միայն գլխավոր մուտքից:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top