Գլխավոր Լուրեր Արագածոտնի մարզում հարսանեկան շարասյան մեքենաներից մեկը մխրճվել է էլեկտրասյանը. կա զոհ

Արագածոտնի մարզում հարսանեկան շարասյան մեքենաներից մեկը մխրճվել է էլեկտրասյանը. կա զոհ

0
0

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Արագածոտնի մարզային վարչության ԳԳՄ ծառայողները՝ բաժնի տնօրենի տեղակալ Մերուժան Ավդալյանի գլխավորությամբ, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են Արտաշավան և Սաղմոսավան գյուղերի գազամատակարարումը, և ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները կարճ ժամանակում վերացնելու և գյուղերի գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության, և շարասյունով մեկնում էին Սաղմոսավան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։