Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արագածոտնում բախվել են երկու մերսեդեսները

    Արագածոտնում բախվել են երկու մերսեդեսները

    Արագածոտնում բախվել են երկու մերսեդեսները
    Ապրիլ 20, 2019 21:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արագածոտնի մարզում, ապրիլի 18-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 95 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդվարդ Մ.-ի վարած Mercedes E 220 մակնիշի 35 RR 599 համարանիշի եւ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Հ.-ի վարած Mercedes C180 մակնիշի 35 FM 877 համարանիշի ավտոմեքենաները;

    Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Էդվարդ Մ.-ն եւ Արթուր Հ.-ի ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 26-ամյա Օվսաննա Ա.-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արագածի հիվանդանոցի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն են ստացել։

    Վարորդները ճանապարհային ոստիկաններին հայտնել են, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մարդաբոյ փոսերն են եղել։


    Նման թեմաներ

    scroll to top