Գլխավոր Լուրեր Առաջարկ քաղաքապետին և ՏԻՄ ղեկավարներին

Առաջարկ քաղաքապետին և ՏԻՄ ղեկավարներին

1
0

Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում և իշխանություններից պահանջում են, որ շարունակեն ապօրինաբար զբաղեցնել հանրային տարածքներն ու դրանց վրա սրճարաններ աշխատեցնել:

Իհարկե, ամենակարևոր հարցը սրճարանների աշխատակիցների զբաղվածության հարցն է, և նրանց փողոց է դուրս բերել աշխատանքը կորցնելու վտանգը: Այս առումով մեզ թույլ ենք տալիս կարևոր  առաջարկներ անել Երևանի քաղաքապետին և մայրաքաղաքի ղեկավարությանը՝

1. ցուցակագրել բոլոր աշխատողներին և ըստ մասնագիտությունների հասկանալ, թե որ աշխատողն ինչ մասնագիտական ունակություններ ունի

2. գործի դնել լծակներն ու իրենց մտերիմներին և գործընկերներին պատկանող բիզնեսում այդ մարդկանց տրամադրել աշխատանք

Այս մարդկանց զբաղվածոււթյան հարցը լուծելով՝ քաղաքային իշխանությունն իրեն կպաշտպանի ավելորդ շահարկումներից:

Հարություն Մկրտչյան