Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Առաջարկեցի սկսել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը

    Առաջարկեցի սկսել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը

    Առաջարկեցի սկսել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը
    Ապրիլ 4, 2019 11:29 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկել է մեկնարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը։

    «Աշխատանքային քննարկում ունեցա ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկեցի տալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։

    Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018 թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար։

    Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և՝ քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերաբերյալ։ Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»,- գրել է ԱԺ նախագահը։


    Նման թեմաներ

    scroll to top