Գլխավոր Լուրեր Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

2
0

Հանրապետության տարածքում հունիսի 26-ին, հուլիսի 1-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն առանձին վայրերում` ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։