Գլխավոր Լուրեր Առաջիկա օրերին հնարավոր են տեղումներ

Առաջիկա օրերին հնարավոր են տեղումներ

3
0

Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, ցերեկը՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումներ եղանակ:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում՝ hունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: