Գլխավոր Լուրեր Առաջին անգամ ցիանիդ բառը լսած մարդիկ, թթվային դրենաժ են քննարկում. Տիգրան Կարապետյան

Առաջին անգամ ցիանիդ բառը լսած մարդիկ, թթվային դրենաժ են քննարկում. Տիգրան Կարապետյան

6
0

Սոցիալական ցանցերը բուռն քննարկում են Ամուլսարը, մեկ օրվա մեջ բոլորս դարձանք բնապահպան, իրավաբան ու միջազգային իրավունքի մասնագետ: Կյանքում առաջին անգամ ցիանիդ բառը լսած մարդիկ, թթվային դրենաժ են քննարկում, խոսքը իհարկե չի վերաբերվում իրական բնապահպաններին, բայց շատ լավ առիթ է իհարկե քաղաքական դիվիդենտներ հավաքել, ինքնադրսևորվել: Կարդում ես մեկնաբանությունները ու տպավորություն է ստեղծվում, որ մեր հարևանները Բելգիան ու Ֆրանսիան են, բյուջեի մուտքերի 20% ից ավելին բանակի վրա ծախսող ու ամեն պահի պատերազմ սպասող երկրում ենք ապրում!!!
Իշխանությունը դա պատասխանատվություն է առաջին հերթին, բայց այդ պատասխանատվությունը միայն բնապահպանական չէ, սա նժարի միայն մի կողմն է, պատասխանատվությունը ենթադրում է որոշումների կայացման հավասարակշռված մուտեցում ու հաճախ նաև ցավոտ:
Ինձ համար կշեռքի ամենակարևոր նժարը անվտանգությունն է և յուրաքանչյուր որոշում պիտի կայացվի հաշվի առնելով այս հանգամանքը:

Գրել է պատգամավոր Տիգրան Կարապետյանը: