Գլխավոր Լուրեր Առաջին անգամ Հայաստանը և ԵՊԲՀ-ն՝ HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող

Առաջին անգամ Հայաստանը և ԵՊԲՀ-ն՝ HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող

1
0

Առաջին անգամ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող: Ինչպես տեղեկացրեցին Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից, ԵՊԲՀ-ն արդեն ստացել է Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders:

A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» վերնագրով նախագիծը շահել է HORIZON 2020 Twinning ծրագիրը՝ որպես համակարգող` ստանալով հնարավոր առավելագույն միավորի 96.6 տոկոսը:

Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում Ուղեղի նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար: Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14 տոկոս, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: