Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Առաջին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել. ԿԳՆ

    Առաջին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել. ԿԳՆ

    Առաջին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել. ԿԳՆ
    Մայիս 21, 2019 15:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է դպրոցներին արհեստական խոչընդոտներ չստեղծել առաջին դասարանցիների ընդունելության գործում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարության հանրակրթության վարչություն  պետ Աշոտ Արշակյանը, մայիսի 15-ից սկսվել է երեխաների առցանց ընդունելությունը, ինչը հաջողությամբ իրականացվում է, սակայն ահազանգեր են ստացվում այն մասին, որ որոշ դպրոցների տնօրեններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում:

    «Մասնավորապես, մեզ զանգահարում են ծնողները և տեղեկացնում, թե որոշ դպրոցների տնօրեններ երեխայի գործերն ընդունելու համար հավելյալ փաստաթղթեր են ուզում, որոնք նախատեսված չեն կարգով: Ես հորդորում եմ բոլոր ծնողներին, որ տանեն բացառապես մեր կողմից նշված ցանկին համապատասխան փաստաթղթեր: Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու: Կոչ եմ անում դպրոցների տնօրեններին զերծ մնալ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,-ասաց Աշոտ Արշակյանը:

    Հարցին, թե օրինակ, դպրոցի տնօրեններն ինչ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, Աշոտ Արշակյանը նշեց, որ մասնավորապես, բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին, ինչը վաղուց հանված է:

    «Այդ հայտնի 26 ձևի մասին է խոսքը: Դա նախորդ տարիներից է եկել, որը հիմա հանված է: Երբ ծնողն իր երեխային գրանցում է առցանց համակարգով, ստանում է տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ երեխայի գործերը տանելու համար: Դրանից բացի, ծնողը երեխային գրանցելուց հետո ստանում է 15 աշխատանքային օր, որպեսզի այդ գործերը ներկայացնի: Այսինքն՝ այդ 15 աշխատանքային օրվա ընթացքում, երբ ծնողը գործերը տանի, դպրոցի տնօրենը պարտավոր է գործերն ընդունել»,-ասաց Աշոտ Արշակյանը:

    Նախարարության ներկայացուցիչը նշեց՝ ցանկացած խնդրի դեպքում ծնողները կարող են զանգել թեժ գիծ, խնդրին շատ արագ լուծում կտրվի:

    Առաջին դասարանցիներին առցանց գրանցման համակարգը Երևանում գործարկվել է մայիսի 15-ից:

     


    Նման թեմաներ

    scroll to top