Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%-ով

    Առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%-ով

    Առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%-ով
    Հուլիս 22, 2019 14:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները 2019 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 25%-ով։

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որն այդ ժամանակահատվածի համար կազմել է 713.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. 572.9 մլրդ ՀՀ դրամի փոխարեն:

    Առաջին եռամսյակում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի և շահութահարկի գծով հարկային եկամուտների աճով։ Դիտարկվող ժամանակահատվածում ԱԱՀ-ի գծով եկամուտներն աճել են 19%-ով, եկամտային հարկի գծով՝ 20%-ով, շահութահարկի գծով եկամուտները՝ 16%-ով։

    Ընթացիկ տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի նկատմամբ, պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալն աճել է 17%-ով։

    2019 թ.  առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել են ակցիզային հարկի, սոցիալական վճարների գծով հաշվեգրված եկամուտները։


    Նման թեմաներ

    scroll to top