Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Առաջին հող հանձնողը ՀՀԿ-ն է. Արա Պապյան

    Առաջին հող հանձնողը ՀՀԿ-ն է. Արա Պապյան

    Առաջին հող հանձնողը ՀՀԿ-ն է. Արա Պապյան
    Դեկտեմբեր 5, 2018 16:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Սա նախկին իշխանության քաղաքականության շարունակությունն է: Ես միշտ ասել եմ՝ Մադրիդյան սկզբունքները տարածքներ հանձնել է: Եթե Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ դա դավադրական ծրագիր է, դա առաջին հերթին ՀՀԿ-ին է վերաբերում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց  դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը՝ ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարությանն արձագանքելով:

    Երևան Տոնավաճառ

    Հիշեցնենք՝ ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ  նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանին այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հրավիրել է բացատրություն տալու՝ Արցախի խնդրի մասին երեկվա նրա հայտարարությունից հետո: Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիս է տվել եւ հայտարարել՝ չի գնալու ԱԱԾ, թող իրեն ձերբակալեն ու կալանավորեն:

    Շահնազարյանը պնդել է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ցանկանում է Արցախի խնդիրը լուծել տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքով: «Ամեն մի քվեն «Իմ քայլը» դաշինքին կրակոց է Արցախի վրա»,- ասել է նա:

    Արա Պապյանն ասաց՝ առաջին հող տվողը ՀՀԿ-ն է, Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ասել է՝ ազատագրված 7 շրջանը մենք հետ կտանք, պարզապես Ադրբեջանի նախագահը չի ցանկանում:

    Արա Պապյանն ասաց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  դեռ հստակ չի ասել՝ ինչպե՛ս է լուծվելու Արցախի խնդիրը: Նա ասել է՝ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա: «Դրա համար էլ այսօր «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածելու եւ դիմելու է կուսակցություններին՝ Արցախի խնդրի լուծումը տարածքներ հանձնելո՞վ, թե՞ չհանձնելով է լուծվում, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ոչ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

    Արդյոք ՀՀԿ-ի՝ նախկին իշխանության կողմից Արցախի խնդրի շահարկումը լավ մտածված պլան չէ՞ ընդդեմ Հայաստանի եւ նոր իշխանության հարցին ի պատասխան Արա Պապյանն ասաց, որ ՀՀԿ-ն ցանկանում է դիրքավորվել որպես ընդդիմություն, եւ այդ խայծը, ցավոք սրտի, կուլ է տվել նաև «Իմ քայլը» դաշինքը: «Դավիթ Շահնազարյանն իր եւ իր ուժի փիար է անում: Դավիթ Շահնազարյանը լավ հասկանում է՝ եթե իրեն նստացնեն, մեծ աղմուկ կլինի արտաքին աշխարհում, քանի որ պատգամավորի թեկնածու է: Տակտիկական առումով  ԱԱԾ-ն սխալ է անում, որ կանչում է Դավիթ Շահնազարյանին: Թող ընտրություններն անցնեին՝ նոր»,- ավարտեց իր խոսքը Արա Պապյանը:

    Սոնա Դավթյան


    scroll to top