Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

    Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

    Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային
    Օգոստոս 10, 2018 22:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
    Առաջին փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի հայ-ճապոնական փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել՝ շեշտակիորեն ավելացնելով համագործակցության ծրագրերը։
    Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արևային էներգիայի, ինտենսիվ և նորարական գյուղատնտեսության, սեյսմակայուն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում:
    Հանդիպման ընթացքում քննարվել է նաև Ճապոնիայի հնարավոր մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությանը:
    Կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, մասնավորապես Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերին կայանալիք այցը Հայաստան:

    Նման թեմաներ

    scroll to top