Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Առաջին տիկինը՝ Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացմանը

    Առաջին տիկինը՝ Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացմանը

    Առաջին տիկինը՝ Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացմանը
    Դեկտեմբեր 6, 2017 20:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Լապտերիկ» անվանումը:
    Շուրջ 30 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 200 փոքրիկների առջև: Մանկապարտեզի սաներն իրենց երաժշտական կատարումով յուրօրինակ շնորհակալություն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել նախակրթարանի հիմնանորոգման գործում: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:
    Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով:
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի շրջանակում սաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մոտեցումը յուրովի է նաև մանկապարտեզի ներքին հարդարման ու ձևավորման հարցում, արվել է հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց զգան հեքիաթային միջավայրում:

    Նման թեմաներ

    scroll to top