Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Առաջին վթարը Ստամբուլի նորաբաց օդանավակայանում (տեսանյութ)

    Առաջին վթարը Ստամբուլի նորաբաց օդանավակայանում (տեսանյութ)

    Մայիս 23, 2019 17:19 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Ստամբուլի նորաբաց երրորդ օդանավակայանում ինքնաթիռի մասնակցությամբ առաջին վթարն է տեղի ունեցել։

    Ամերիկյան ուղևորատար Boeing 777-300-ը մինչև արագություն հավաքելը, բախվել է թռիչքուղու էլեկտրասյուներից մեկին, ինչի հետևանքով կտրուկ թեքվել է և կանգ առել։  Օդանավում գտնվող 274 ուղևորից ոչ մեկը չի տուժել։ Ինքնաթիռը Ստամբուլից մեկնելու էր Անկարա։ Չվերթը անվտանգության նկատառումներով  չեղարկվել է, և ուղևորները մեկ այլ ինքնաթիռով են մեկնել Անկարա։

    Վթարված ինքնաթիռը պատկանում էր Turkish Airlines հայտնի ավիաընկերությանը։ Վթարի պահը արձանագրել են տեսախցիկները  և լայն տարածում գտել համացանցում։


    Նման թեմաներ

    scroll to top