Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արամ Ա կաթողիկոսի անունից ճաշ է մատուցվել` ի պատիվ Լիբանանում ՀՀ խաղաղապահ զորախմբի անդամների

    Արամ Ա կաթողիկոսի անունից ճաշ է մատուցվել` ի պատիվ Լիբանանում ՀՀ խաղաղապահ զորախմբի անդամների

    Արամ Ա կաթողիկոսի անունից ճաշ է մատուցվել` ի պատիվ Լիբանանում ՀՀ խաղաղապահ զորախմբի անդամների
    Ապրիլ 28, 2019 17:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Լիբանանում ՀՀ դեսպանությունն ապրիլի 26-ին կազմակերպել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ:

    Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:

    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվել է ճաշ:

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունել է դեսպան Վահագն Աթաբեկյանը: Դեսպան Աթաբեկյանը վերահաստատել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթել հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:


    Նման թեմաներ

    scroll to top