Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը չեն մասնակցում Փաշինյանի պայքարին

    Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը չեն մասնակցում Փաշինյանի պայքարին

    Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը չեն մասնակցում Փաշինյանի պայքարին
    Ապրիլ 16, 2018 18:05 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանին էին այցելել «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունների` «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը, անդամներ Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

    Azatutyan թղթակցի հետ զրույցում նրանք ասել են, որ իրենց ներկայությունը ամենևին չի նշանակում, որ իրենք միացել են այս պայքարին՝ եկել են միայն բռնության ահազանգով:

    Նշենք, որ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը մտել են Բաղրամյան պողոտայում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ, որտեղ դռնփակ քննարկում են անցկացնում, իսկ երեկոյան ժամը 19:00-ին նախատեսված է հանրահավաք արդեն Բաղրամյան պողոտայում։

    Նման թեմաներ

    scroll to top