Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արամի 23-ի պատը հնարավոր է վերականգնել. Արթուր Մեսչյան

    Արամի 23-ի պատը հնարավոր է վերականգնել. Արթուր Մեսչյան

    Արամի 23-ի պատը հնարավոր է վերականգնել. Արթուր Մեսչյան
    Հունվար 12, 2019 12:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր: Այս մասին հայտարարել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատին:

    Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:

    «Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», – ասել է գլխավոր ճարտարապետը:


    Նման թեմաներ

    scroll to top