Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Rain And Snow
    Home » editorial » Արան դու ես. Ալեն Սիմոնյանը հարգալից վերաբերմունք է պահանջում (տեսանյութ)

    Արան դու ես. Ալեն Սիմոնյանը հարգալից վերաբերմունք է պահանջում (տեսանյութ)

    Սեպտեմբեր 12, 2017 12:32 editorial, Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

     

    Այսօր մեկնարկեց Երեւանի ավագանու նիստը, որն անցնում է լարված մթնոլորտում` Araratnews.am-ի թղթակցի փոխանցմամբ: Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը` Ծիտ մականունով, հեգնեց «Ելք» խմբակցության անդամներից Անահիտ Բախշյանին` նրան Անո եւ «պարոն Բախշյան» դիմելով:

    Դիմելաձեւը վրդովեց «Ելքի» անդամներին: Ալեն Սիմոնյանը կարգի հրավիրեց Արմեն Սահակյանին` «Հավաքի՛ քեզ, ա՛յ ծիտ»: Այնուհետեւ Արման Սահակյանը սկսեց «արա»-ով խոսել, որը դարձյալ անպատասխան չմնաց Ալեն Սիմոնյանի կողմից՝ «արա»-ն դու ես:«Մենք պետք է բոլորս էթիկայի կանոնները պահենք, չի կարելի, որ ձեր խմբակցության անդամը մեր խմբակցության անդամին, որը տարեց կին է, ամեն օր պարոն Բախշյանով դիմի, եթե նմանատիպ վերաբերմունք է լինելու, մենք իմանանք՝ մեզ ոնց ենք պահում։ Ո՞նց կարելի ա մեծ կնոջը դահլիճում ասի՝ լսի, Անո, պարոն Բախշյան։ Է՞դ ա, սե՞նց ենք վարվելու իրար հետ»,- դիմեց Տարոն Մարգարյանին Ալեն Սիմոնյանը:

    Արմեն Սահակյանը հետեւություններ չարեց. նա շարունակում էր ռեպլիկներ արձակել:

    Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչ արեց ավագանու բոլոր անդամներին նիստի ժամանակ զսպվածություն ցուցաբերել:

    Տեսանյութը՝ Hraparak.am-ի

    ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

    Նման թեմաներ

    scroll to top