Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Առանց Ռուսաստանի դրդման Ադրբեջանը չի կարող ռազմական գործողություններ սկսել

    Առանց Ռուսաստանի դրդման Ադրբեջանը չի կարող ռազմական գործողություններ սկսել

    Առանց Ռուսաստանի դրդման Ադրբեջանը չի կարող ռազմական գործողություններ սկսել
    Մարտ 13, 2018 13:27 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ադրբեջանը երեկվանից սկսել է խոշորամասշտաբ զորավարժանքներ: Դրանք կտեւեն 5 օր: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը  թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը  խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:

    Araratnews.am-ը  քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց՝ Ադրբեջանի այս պահվածքն ի՞նչ մեսիջ է Հայաստանին եւ միջազգային հանրությանը: «Ադրբեջանը սրանով հասկացնում է՝ խնդիրը կլուծի այնպես, ինչպես ուզում է եւ երբ ուզում է: Հայաստանի համար սա նորություն չէ: Միջազգային հանրությունն էլ  դեռ չի արձագանքել սրան: Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին, ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին պետք է հրավիրել ԱԳՆ, տեղեկացնել նրանց իրավիճակի մասին: Միայն Թվիթերում գրառում անելը (նկատի ունի ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակին – խմբ.)  բավարար չէ»,- ասաց  քաղաքագետը:

    Ինչո՞ւ են լռում  ԵԱՀԿ Մինսկի խմբի  պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: Քաղաքագետը դժվարացավ  հստակ պատասխանել. «Երեւի թե Ադրբեջանը հաճախ է զորավարժություններ անցկացնում, դրա համար էլ Մինսկի խումբը, հավանաբար, նշանակություն չի տալիս»:

    Մինսկի խմբի չարձագանքելը չի նշանակո՞ւմ լռելյայն համաձայնություն տալ Ադրբեջանին հետագայում լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի եւ Արցախի դեմ: «Ես այդպես չեմ կարծում: Բազմաթիվ անգամ ասել են՝ Արցախի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Երկրորդ՝ բանակցային գործընթաց է տեղի ունենում»,- կարծում է քաղաքագետը:

    Տեսակետ կա, որ Ռուսաստանից գնած մեծ քանակով զենք-զինամթերքը Ադրբեջանը ՌԴ նախագահի ընտրություններից հետո կօգտագործի Հայաստանի դեմ՝ լայնածավալ պատերազմ սկսելով: Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց՝ 2016-ի ապրիլին,  հետագայում էլ առանց Ռուսաստանի դրդման  Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ չի կարող սկսել: Բացի այդ, քաղաքագետը կասկածում է, որ Ադրբեջանը կկարողանա ռազմական գործողություններով արդյունքի հասնել. «Հիմա շատ բան կախված է մեր երկրի դիվանագիտությունից եւ մեր բանակի պատրաստվածությունից»:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top