Գլխավոր Լուրեր Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ են

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ են

2
0

Մարտի 22-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երկու անչափահաս զբաղվում են բնակարանային գողությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 17-ամյա Հակոբ Վ․-ն եւ 16-ամյա Դանիել Ղ․-ն։

Պարզվել է, որ մարտի 20-ին, ժամը 20.00-ին, Հակոբ Վ․-ն եւ Դանիել Ղ․-ն մտել են Լուկաշինի 3-րդ փողոցի տներից մեկի բակ, օգտվելով 2-րդ հարկի դռան բացակայությունից՝ տուն են մտել ու գողացել փայտ հղկելու սարք՝ պատճառելով 55.000 դրամի վնաս: Բացի այդ, մարտի 21-ին, ժամը 01.30-ին, բացել են նույն տան 1-ին հարկի պատուհանը, մտել ու գողացել համակարգիչ, նոութբուք, էլեկտրական պտուտակահան եւ վարսահարդարիչ՝ պատճառելով 215.000 դրամի վնաս:

Հակոբ Վ․-ն եւ Դանիել Ղ․-ն տվել են խոստովանական բացատրություններ եւ ձերբակալվել են:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է քննություն։