Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Առանձնազրույց՝ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ

    Առանձնազրույց՝ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ

    Առանձնազրույց՝ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի  և Արայիկ Խանդոյանի հետ
    Հունվար 13, 2018 19:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ հունվարի 13-ին,  վաղ  առավոտցի Մարդու իրավունքներ պաշտպանի ներկայացուցիչները  «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձազրույցներ  են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի  և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

    Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասության  սահմաններում  քայլեր  են ձեռնարկվում Ա. Բիլյանի, Ս.Բարսեղյանի  և Ա.Խանդոյանի  բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ` հացադուլի սկզբից:

    Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց  հետո  ենթարկվել է   բժշկական զննության, ստացել է  հացադուլից դուրս  գալուց հետո  սննդակարգի  վերաբերյալ համապատասխան  խորհրդատվություն:Ներկայում  գտնվում է թերապևտիկ  բաժանմունքում և նրա  նկատմամբ իրականացվում է  վերականգնողական  բուժում:

    Երեկ կատարվել է ներերակային ներարկում,  որը նախատեսվում է  կատարել նաև այսօր: Ըստ բժշկի  պարզաբանման՝ արյան զարկերակային  ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:

    Առանձնազրույցի ընթացքում պարզվել է նաև, որ Արմեն Բիլյանը սնունդ ընդունում է բժիշկների, այդ թվում՝ իր բժշկի խորհրդատվությանը  համապատասխան,  ինքնազգացողությունը բավարար է:

    «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  առանձնազրույցի  ընթացքում  Սմբատ Բարսեղյանը  տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է, ունենում է  մարմնի  ընդհանուր  թուլություն:  Առողջական խնդիրների  կապակցությամբ  Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չի ներկայացրել: Պաշտպանի  ներկայացուցիչների  այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ:  Պարզաբանվել է, որ արյան զարկերակային  ճնշումը ֆիզիոլոգիական  վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:

    Առանձնազրույցի ընթացքում Արայիկ  Խանդոյանը հայտնել է,  որ ունի երիկամների  ցավ և գլխացավ: Մի շարք բժշկական հետազոտություններ  կատարելու նպատակով  Արայիկ Խանդոյանը երեկ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:  Ա.Խանդոյանը ներկայացրել է նաև մի շարք այլ հարցեր, որոնց լուծմանը նպաստելու ուղղությամբ մերկողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր:

    Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի  առողջական վիճակի և  նրանց իրավունքների ապահովմանն  առնչվող բոլոր  հարցերը  մշտապես  գտնվում են  Մարդու  իրավունքների  պաշտպանի  աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում։

     

    Հայաստանի Հանրապետության 

    մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

    հանրային կապերի բաժին

    Նման թեմաներ

    scroll to top