Գլխավոր Լուրեր «Արարատ-Արմենիան» նոր կիսապաշտպան ունի

«Արարատ-Արմենիան» նոր կիսապաշտպան ունի

3
0

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվող «Արարատ-Արմենիան» հայտարարեց հերթական տրանսֆերի մասին:

Ակումբի Facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ թիմի կազմը համալրել է 25-ամյա իվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը:

Հաղորդվում է, որ Ալֆոնսը խաղացել է պորտուգալական «Շավիշ», «Միռանդելա», «Օլիվերենսի» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է պարտուգալական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ֆեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ: