Գլխավոր Լուրեր «Արարատ-Արմենիայի» աջ պաշտպանը հանդես կգա Բուլղարիայի ազգային հավաքականում

«Արարատ-Արմենիայի» աջ պաշտպանը հանդես կգա Բուլղարիայի ազգային հավաքականում

1
0

«Արարատ-Արմենիայի» աջ պաշտպան Գեորգի Պաշովը հրավիրվել է Բուլղարիայի ազգային հավաքական: Այս մասին գրում է  armfootboll. am-ը: Աղբյուրը հայտնում է, որ բալկանյան թիմի գլխավոր մարզիչ Կրասիմիր Բալակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող այն լեգիոներների անունները, ովքեր հրավիրվել են սեպտեմբերին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու համար: 11 ֆուտբոլիստների թվում է նաև 29-ամյա  Պաշովը:

Պաշովն առաջին ագամ կարող է խաղալ իր երկրի ազգային թիմում: Նախկինում նա հանդես է եկել Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում:

Հայտնի է, որ Բուլղարիայի հավաքականը մրցելու է Անգլիայի ու Իռլանդիայի ընտրանիների դեմ: