Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արարատ քաղաքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

    Արարատ քաղաքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

    Արարատ քաղաքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
    Օգոստոս 13, 2019 23:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օգոստոսի 13-ին, ժամը 14:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի մոտակայքում գտնվող ամառանոցում այրվում է խոտածածկ տարածք:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 17:16-ին:

    Այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ, ամառանոցի շինության տանիքը՝ 9 քմ, տնտեսական իրեր, հարակից գոմի տանիքը՝ 3 քմ և ջերմահարվել՝ 60 պտղատու ծառ, 80 խաղողի վազ: Այրվել է նաև հարակից ամառանոցի շինության տանիքը՝ մոտ 2 քմ, ջերմահարվել՝ 5 պտղատու ծառ և 10 խաղողի վազ:


    Նման թեմաներ

    scroll to top