Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արարատ Միրզոյանը և Բակո Սահակյանը քննարկել են անվտանգության և խորհրդարանական փոխգործակցության հարցեր

    Արարատ Միրզոյանը և Բակո Սահակյանը քննարկել են անվտանգության և խորհրդարանական փոխգործակցության հարցեր

    Փետրվար 10, 2019 12:29 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

    Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:


    scroll to top